ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տասնյակ ուղևորների ինքնազգացողությունը վատացել է Խորվաթիայից թռչող ինքնաթիռում ճնշման կորստի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի քան 30 ուղևորների ականջներից արյունահոսություն է սկսվել Խորվաթիայից թռչող ինքնաթիռի խցիկում ճնշման կորստի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նրանք հոսպիտալացվել և անհրաժեշտ օգնություն են ստացել Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Դուբլինից Զադար թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ թթվածնի դիմակներն առկա են եղել, և անձնակազմը վերահսկողություն  է իրականացրել:

Ուղևորներից մեկը  ինքնաթիռի խցիկից լուսանկար է  հրապարակել «Թվիթեր»-ում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular