ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանաստեղծ Կամիլա Երկանյանի՝ «Ծաղկած ցավ» գրքի շնորհանդեսն ուղեկցվեց «Հայկական խճանկար» համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ

 Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Տաղարան» համույթը՝ խմբի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ, կազմակերպել էր բանաստեղծ, դաշնակահար Կամիլա Երկանյանի գրքի շնորհանդեսը և «Հայկական խճանկար» համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբնական հատվածում հանդես եկավ Կամիլա Երկանյան-Քեշիշյան և Զաքար Քեշիշյան դուետը: Ամուսինները Երևանում առաջին անգամ էին միասին ելույթ ունենում: Զաքար Քեշիշյանը տիրապետում է դուդուկ և շվի երաժշտական գործիքներին: Շուշիում ունի սեփական երգչախումբ: Վերջինիս խոսքով՝ նրանք միշտ են ցանկություն ունեցել Երևանում միասին ներկայանալ:

«Մենք համերգներով շրջել ենք աշխարհի տարբեր երկրներում: Միշտ ցանկացել ենք Երևանում միասին ելույթ ունենալ, բայց ժամանակի սղության պատճառով չէր ստացվում: Այս անգամ որոշեցինք համերգը գրքի շնորհանդեսի հետ համատեղել»,-ասաց նա:

Համերգային հատվածից հետո տեղի ունեցավ բանաստեղծ, դաշնակահար Կամիլա Քեշիշյանի՝  «Ծաղկած ցավ» գրքի շնորհանդես-գինեձոնը:

Միջոցառմանը ներկա էին գրող Ֆելիքս Բախչինյնաը, Սերժ Սրապիոնյանը, լիբանանահայ գրականագետ Արմեն Յուրնեշյանը, Արսեն Գրիգորյանը, Գագիկ Գասպարյանը և այլոք:

Համերգային հատվածում դաշնամուրի և շվիի համատեղությամբ հնչեցին Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, ինչպես նաև հայկական նվագների փոխադրություններ և մշակումներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular