ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՀ-ի ղեկավարին փոխադրող ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Արգենտինայում. Todo Noticias

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որտեղ գտնվում Էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, արտակարգ վայրԷջք Է կատարել Արգանտինայում: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այս մասին հաղորդել Է Todo Noticias հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բուենոս Այրեսից Մայամի մեկնող ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալու Էսեյսա միջազգային օդանավակայան վառելիքի հոսակորստի եւ սալոնի ապահերմետիկացման պատճառով: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Լագարդն Արգենտինայից ԱՄՆ Էր վերադառնում G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո, որը հուլիսի 21 – 22-ը տեղի Էր ունեցել Բուենոս Այրեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular