ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը եւ Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են ԵԱՏՄ-ի աշխատանքի հարցեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ նրա հետ քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության մի շարք հարցեր, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին Եվրասիական տնտեսական միության գործունեության որոշ ասպեկտներ, ինչպես նաեւ հրատապ միջազգային հարցեր»,- ասված Է Կրեմելի հաղորդագրության մեջ:

Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում հաղորդեցին, որ Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել Է այցով ժամանել Ռուսաստան:

«Կողմերը պայմանավորվեցին շարունակել փոխադարձ ջանքերը փոխգործակցության դրական դինամիկայի պահպանման նպատակով: Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրեց մոտ ժամանակներս այցելել Ռուսաստան: Երկու ղեկավարների հնարավոր հանդիպումը, որի ժամանակ պլանավորվում Է մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը, կարող Է կայանալ Սոչիում»,- մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը Բելառուսի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular