ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգուս պարտքն է զորամասերում երգով հանդես գալը

ՎԻԴԵՈ

Ժողովրդական երգերի փայլուն կատարող Մարգար Եղիազարյանը , ով  «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբի և երգչախմբի , ինչպես նաև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ է, անցյալ տարի փառահեղ հաղթանակ ունեցավ Թուրքիայում `ներկայացնելով ազգային երգը :

Երգչի երաժշտական գործունեությունը ակտիվ շրջադարձերով է լեցուն : Օրերս նա ձայնագրել է նոր երգ , որն ունի «Ձոն Սարդարապատի քաջերին » անվանումը :

 

Այն , որ Սարդարապատի 100 - ամյակին նվիրված պետական միջոցառումների ընթացքում երգը հաջողություն կունենա արդեն իսկ ակնհայտ է :

Երգչից տեղեկացանք , որ երգի հեղինակը Արսեն Համբարյանն է , նա հավելեց նախատեսված է նոր տեսահոլովակ համանուն երգի հիման վրա :

Զրույցի ընթացքում պարզեցինք , որ Մարգար Եղիազարյանը մեծագույն սիրով ներկայացնում է ժողովրդական , հայրենասիրական երգերը , որոնց մեջ արտացոլված է հայրենի պատմությունը :

Ի դեպ առաջիկայում նախատեսված է նաև համերգային շրջագայությում ԱՄՆ - ի մի շարք քաղաքներում , որտեղ դաշնակահար Գեղամ Մարգարյանի հետ համատեղ նրանք հանդիսատեսին կներկայանան ռոմանսներով :

Որքան էլ շատ լինի զբաղվածությունս հոգուս պարտքն եմ համարում այցելել զորամասեր ու իմ կատարումներով ոգևորել զինվորին , սպային , եզրափակեց Մարգար Եղիազարյանը :

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular