ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թայլանդում զբոսաշրջիկներին անհանգստացնող կապիկներին բռնելու համար դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թայլանդի Կրաբի նահանգում անտառային տնտեսության դեպարտամենտի աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց համազգեստը, որպեսզի բռնեն զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին անհանգստացնող վայրի կապիկներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, շուրջ 200  երկարապոչ մակականերին  բռնելու «գործությունը» նախապատրաստվել է վաղուց: Գործողությունը հենց սկզբից բախվել է կապիկների արձագանքին: Տեսնելով համազգեստով մարդկանց՝  կապիկները միմյանց ազդանշան են տվել և շատ արագ փախել թաքստոցներ: Դա տեղի է ունեցել մի քանի անգամ, և գործողությանը մասնակից աշխատակիցները ստիպված են եղել հանել իրենց վերնաշապիկները: Այդ ժամանակ կապիկները չեն փախել և, սովորության համաձայն, փորձել են անհանգստացնել աշխատակիցներին, ինչպես վարվում էին զբոսաշրջիկների հետ:

Գործողության առաջին փուլով աշխատակիցներին հաջողվել է բռնել 110 կապիկ, որոնք կտեղափոխվեն այլ վայր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular