ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի հարավում առնվազն 32 մարդ է զոհվել մի շարք ահաբեկչությունների հետեւանքով. AFP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի հարավի Էս Սուվեյդայի նահանգում հուլիսի 25-ին առնվազն 32 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է AFP գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը երկրի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Ավելի վաղ SANA լրատվական գործակալությունը հայտնել Է, որ հուլիսի 25-ին հուժկու պայթյուն է որոտացել Սիրիայի հարավ - արեւմուտքի Էս Սուվեյդա քաղաքում: Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է շուկայի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular