ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլիվիայում Սալվադորի դեսպանը մահացել Է բուժօգնության մի քանի մերժումներից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բոլիվիայում Սալվադորի դեսպան Մադելինե Վանեսա Բրիսուելա Արեւալոն ինսուլտից մահացել Է այն բանից հետո, երբ մի քանի բժշկական հիմնարկներ հրաժարվել են ընդունել նրան: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է Pagina Siete թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության դեսպանորդ-խորհրդական Մարթա Վասկեսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանն այն Է, որ նա օգնության դիմեց մոտ յոթ կլինիկաների, բայց դրանք չցանկացան նրան օգնություն ցույց տալ, ասացին, որ իրենց մոտ տեղ չկա, որ չեն կարող ընդունել»,- ասել Է նա հրատարակությանը:

Վասկեսի խոսքով՝ Արեւալոն օգնության Է դիմել առաջին հիվանդանոց անցյալ շաբաթ հուլիսի լույս 20-ի գիշերը: Վերջին հաշվով նրան ընդունել են Ֆրանս Տամայոյի համալսարանին կից կլինիկայում: Ինչպես նշել են բժշկական հիմնարկում, դեսպանն իրենց մոտ Է ընդունվել արդեն «բարդ վիճակում»: Հուլիսի 23-ին նա մահացել Է: Հուլիսի 24-ին Բոլիվիայի արտգործնախարարության շենքում Արեւալոյին հետմահու պարգեւատրել են Ազատարար Սիմոն Բոլիվարի շքանշանով: Արարարողությանը ներկա Էր Բոլիվայի նախագահ Էվո Մորալեսը, որն իր ցավակցություններն Է հայտնել դեսպանի մահվան առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular