ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ Լուսինե Աղաջանյանի վոկալ երաժշտության երեկոն

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լուսինե Աղաջանյանի վոկալ երաժշտության երեկոն, որը կրում էր «Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» խորագիրը:

Լուսինե Աղաջանյանը հայտնություն է, որի աստվածային ձայնը,  գալով տիեզերքի խորքերից,  բոլոր ներկաներին տարավ իր հետևից և պարգևեց անմոռանալի երեկո:

- Շատ խորհրդանշական օր է այսօր մեզ համար, քանի որ առաջին անգամ համերգային ծրագրով մեզ մոտ հանդես կգա Լուսինե Աղաջանյանը:

Տարիներ առաջ, երբ Արցախում էի, իմ ընկերն ինձ տարավ եկեղեցի, որտեղ պատարագի ժամանակ հնչում էր մի անուշ ձայն: Պատարագի վերջում Լուսինե Աղաջանյանին, ով երգում և ղեկավարում էր երգչախումբը, առաջարկեցի երգչախումբ ստեղծել «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում, և նա համաձայնեց: 

Այժմ նա տեղափոխվել է Երևան՝ այստեղ ստեղծելով «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը: Աստծո կողմից քեզ տրված լույսը՝ երգը, դու կարողանում ես շուրջդ տարածել քո ողջ էությամբ, Լուսինե՛ ջան, և մենք երախտապարտ ենք քեզ այս ամենի համար,- բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: 

Միջոցառմանը հնչեցին հայ, ռուս և արևմտաեվրոպացի  կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային երգիչների ծրագրի մեներգիչ Տիգրան Հակոբյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Նավասարդ Հակոբյանը:

Նվագակցող` Ն․Ա․Կապրիելովնա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular