ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Նախագահը Մոսկվայից հստակ ազդակ ուղղեց Բաքվին և միջազգային հանրությանը. Էդուարդ Շարմազանով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանը ՌԴ-ի համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում. Պուտին
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա
Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից.

ՀՀ Նախագահ
Մոսկվայում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերելքային փուլում են` թե տնտեսական, թե քաղաքական, թե հումանիտար և թե ռազմական առումներով: Այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը:

«Թե՛ ռուսական կողմից և թե՛ հայկական կողմից նշվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, և այդ խնդիրները բարձր մակարդակով լուծվում են: Սա փարատում է այն մտահոգությունները` իբր Ռուսաստանը չի իրականացնում իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանին զենք վաճառելու իմաստով: Այս մասին խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ Ռուսաստանը կատարել և կատարում է իր պարտավորությունները: Այսինքն՝ Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները և՛ ՀԱՊԿ-ում, և՛ երկկողմ հարաբերություններում»,- ասաց Շարմազանովը:

Երկու նախագահներն ընդգծեցին, որ տնտեսական առումով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդյունավետ է եղել, քանզի արտահանումը 90 տոկոսով, ՀՆԱ-ն` 10 տոկոսով, իսկ առևտրաշրջանառությունը երկու պետությունների միջև 20-25 տոկոսով աճել են:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցերին` Շարմազանովը նշեց, որ թե ռուսական կողմը, թե հայկական կողմը ցանկանում են բացառապես խաղաղ կարգավորում:

«Հայաստանի Հանրապետության նախագահը երկու հստակ ազդակ հղեց Մոսկվայից: Առաջինը, որ Ադրբեջանը խեղաթյուրում է խնդրի էությունը և պետք է ոչ թե հետևանքների մասին խոսել, այլ պետք է վերացնել պատճառները: Ղարաբաղի ժողովուրդը պետք է ամբողջությամբ իրացնի իր ինքնորոշման իրավունքը: Այսինքն՝ նախագահը շատ հստակ ազդակ ուղղեց Բաքվին և միջազգային հանրությանը, որ Ղարաբաղը չի կարող վերադառնալ Ադրբեջանի տիրապետության տակ:

Երկրորդը՝ ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է իր պարտավորություններին և պատրաստ է, ի տարբերություն Ադրբեջանի, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պարտավորություններն ի կատար ածել: Սա նաև պատասխան էր Ալիևի ապակառուցողական գործողություններին, քանի որ հենց Սանկտ Պետերբուրգից և Վիեննայից հետո Ալիևը կտրուկ մոռացավ, որ երկու կողմերը պետք է վստահության և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ իրականացնեին, ԵԱՀԿ գործող ներկայացուցիչների լիազորությունները ավելացնեին և հասարակություններին պատրաստեին խնդրի խաղաղ լուծմանը:

Նախագահը ևս մեկ անգամ հստակ նշեց, որ համար մեկ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. պետք է ճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Շարմազանովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular