ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուկերը Թրամփի հետ բանակցություններից հետո նրան զինվորական գերեզմանոցի լուսանկար Է նվիրել. WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առեւտրի հարցերի շուրջը կայացած բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Է նվիրել Լյուքսեմբուրգի զինվորական գերեզմանոցի պատեկրով լուսանկար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին այս մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը: «Թանկագին Դոնալդ, արի՛ հիշենք մեր ընդհանուր պատմությունը»,- ստորագրել Է լուսանկարը Յունկերը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ լուսանկարում պատկերված զինվորական գերեզմանոցը գտնվում Է Եվրահանձնաժողովի ղեկավարի հայրենի Լյուքսեմբուգում:

Այնտեղ Է թաղված ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի զինվորական զորակազմի հրամանատարն Էր Ֆրանսիայում եւ Գերմանիայում, նշել Է The Wall Street Journal-ը: Հուլիսի 25-ին ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը համաձայնության են եկել փոխադարձ մաքսերի եւ առեւտրական արգելքների վերացման աշխատանքն սկսելու շուրջը: Այս մասին Թրամփը հայտարարել Է Յունկերի հետ կայացած բանակցություններից հետո: Նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն կստեղծեն առեւտրի ոլորտում հարցերի լուծման եւ գոյություն ունեցող սակագների գնահատման աշխատանքային խումբ, որը կաշխատի «ի բարօրություն երկու կողմերի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular