ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունը գալիս Է արեւմտյան աշխարհից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր իրականացվում Է արեւմտյան աշխարհից, որն այդ կերպ փորձում Է վերահսկողություն ստանալ ոչ մեծ երկրների նկատմամբ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) տարածքում մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհված ռուս զինծառայողների ընտանիքների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջազգային ահաբեկչության հիմնական աջակցությունն այսօր գալիս Է արեւմտյան աշխարհից: Նրանք փորձում են ոչ մեծ երկրներին տիրել ահաբեկչության միջոցով»,- մամուլի համար փակ հանդիպումից Ասադի խոսքից մեջբերում Է արել պատգամավոր, Պետդումայի՝ Սիրիայի խորհրդարանի հետ կապերի խմբի համակարգող Դմիտրի Սաբլինը: «Նույն բանն Է տեղի ունենում Ռուսաստանի շուրջը գտնվող ոչ մեծ երեկրների հետ»,- մեջբերել Է խորհրդարանականը Սիրիայի ղեկավարի խոսքից:

«Ձեր հայրերը, որդիները, ամուսինները ոչ միայն հերոսական արարք են կատարել, այլես ավանդ են ներդրել նոր արդարացի աշխարհակարգի հաստատման գործում»,- հավելել Է ՍԱՀ-ի ղեկավարը: Ասադի կարծիքով՝ Ռուսաստանն «ունի բարձր բարոյական սկզբունքներ, եւ այդ ամենը դուր չի գալիս նրա թշնամիներին, որոնց համար խորթ Է բարոյականությունը»: «Ընկած հերոսները երկիրը դարձնում են ուժեղ: Զոհված սիրիացի զինվորները Սիրիայն ուժեղ են դարձրել»,- շարունակել Է նա: Նախագահը նաեւ ուշադրություն Է հրավիրել այն բանին, որ «պետությունները կործանվում են, երբ երկրի զավակները փախչում են նրանից եւ չեն պաշտպանում այն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular