ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սի Ցզինպինն անհրաժեշտ Է համարում ընդլայնել համագործակցությունը BRICS+ ձեւաչափով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել Է BRICS+ ձեւաչափով համագործակցությանն ավելի շատ ուշադրություն նվիրելու անհրաժեշտության մասին:

Այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հուլիսի 27-ին ելույթ Է ունեցել Յոհաննեսբուրգում BRICS-ի գագաթնաժողովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ Է «նոր տիպի միջազգային հարաբերությունների կառուցման համար»: «Մենք հարուստ փորձ ենք կուտակել, եւ այժմ BRICS+-ը նոր թափ Է ձեռք բերել: Նոր շուկաները եւ զարգացող երկրները հանդիպում են թե՛ հնարավորությունների եւ թե՛ մարտահրավերների: Մենք ապրում ենք հակամարտությունների Էսկալացիայի եւ աշխարհաքաղաքականության մեջ հովանավորության պայմաններում, եւ մեզ համար կարեւոր Է համախմբել դիրքորոշումները»,- ասել Է Սի Ցզինպինը:

ՉԺՀ-ի նախագահի խոսքով՝ BRICS-ի եւ BRICS+-ի մասնակիցները պետք Է «միավորվեն հիմնական միջազգային ինստիտուտների բարենորոգման համար»: «Մեր բոլոր երկրները նման փորձ ունեն, ահա թե ինչու ենք մենք հեշտությամբ հասկանում միմյանց եւ պատրաստ ենք աջակցություն ցույց տալու:

Այս գագաթնաժողովը հստակ ազդարարեց մուլտիլատերալիզմի օժանդակման մասին, այն ցույց տվեց BRICS-ի երկրների եւ մյուս զարգացող երկրների կարեւորությունը»,- ասել Է նա: BRICS-ի տասներորդ գագաթնաժողովը հուլիսի 25 – 27-ը տեղի Է ունենում Յոհաննեսբուրգում: Հուլիսի 26-ին կայացավ BRICS-ի պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ հուլիսի 27-ին աշխատանքին կմիանան Հարավաֆրիկյան Հանրաետության կառավարության կողմից հրավիրված՝ Արգենտինայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ճամայկայի եւ Աֆրիկայի մի շարք պետությունների ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular