ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


G20-ում երկրի նախագահության շեշտը փոխհամաձայնության որոնումն Է. Արգենտինայի նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել Է, որ G20-ում իր երկրի նախագահությունն անցնում Է հրատապ խնդիրների լուծման գործում փոխհամաձայնության որոնման ոգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչ կարեւոր Է մեր օրակարգի իրագործման համար, փոխհամաձայնությունն Է»,- ընդգծել Է Մակրին հրավիրված պետությունների ղեկավարների հետ BRICS-ի երկրների ղեկավարների «աութրիչ» ձեւաչափով հանդիպմանը: «Եվ այդ ոգով մենք «Մեծ քսանյակի» նախագահն ենք»,- շարունակել Է նա:- Դրան Էլ մենք ցանականում ենք հասնել «քսանյակում», որպեսզի դառնանք գործունեության ընդհանուր բնագավառների որոնման համակարգողներ, որպեսզի բաժանենք մեզ համար ընդհանուր դիրքորոշումը»: Նախագահի խոսքով՝ տարբեր մակարդակներում արդեն քննարկվել են «կոնկրետ քայլեր, որոնք կառաջարկվեն նոյեմբերին (G20-ի) Բուենոս Այրեսում կայանալիք գագաթնաժողովում:

«Մենք հանդիպում ենք ընդհանուր մարտահրավերների եւ դրանք կլուծենք միասին, եւ մեզ բոլորիս վրա լուջ պատասխանատվություն Է դրված»,- համոզված Է Մակրին: «Մենք պետք Է ի վիճակի լինենք հասնելու փոխհամաձայնության՝ չնայած տարբերություններին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular