ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիացի զինվորականները վերահսկողության տակ են առել Գոլանում Իսրայելի հետ զորքերի բաժանման գիծը. Al-Manar

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման ամբողջ գիծը գտնվում Է սիրիացի զինվորականների վերահսկողության ներքո: Հուլիսի 30-ին այս մասին հայտնել Է Al-Manar հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սիրիական կողմն ապահովում Է անվտանգությունը բաժանման ամբողջ գծի երկայնքով՝ Լիբանանի հետ սահմանակից Շեբաայի շրջանից մինչեւ Մաարայա բնակավայրը Հորդանանի տարածքից Գոլանի օկուպացված մասի սահմանագծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիրիական զինվորական աղբյուրը հեռուստաալիքին հայտարարել Է, որ ապառազմականացված գոտու սահմանի մոտ զինված խմբավորումների ներկայությանը վերջ Է դրվել, եւ իրադրությունը վերադարձել Է ստատուս քվոյին, որը գոյություն ուներ նախքան զինյալների կողմից սահմանամերձ գյուղերի զավթումը:

Թերթի տեղեկություններով՝ ՄԱԿ-ի՝ սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանումը հսկող ուժերն արդեն օգոստոսին կվերսկսեն իրեն խաղաղապահ առաքելությունն այդ շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular