ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելում օդանավակայան են կառուցելու արհեստական կղզու վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելն արհեստական կղզու շինարարության նախագիծ Է մշակում իր ափերի մոտ՝ այնտեղ նոր օդանավակայան տեղավորելու համար: Այդ մասին հայտնել Է վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրոֆիլային նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը կարգադրել Է «առաջադրել» այնպիսի պլան, որը հնարավորություն կտա ընդունել երկիր այցելող զբոսաշրջիկներին, որոնց թիվը շարունակ աճում Է:

«Նաթանյահուն կարգադրություն Է արել Իսրայել Պետության ափերի մոտ արհեստական կղզու վրա օդանավակայանի կառուցման պլանի առաջմղման վերաբերյալ»,-ասված Է մամուլի տեղեկագրում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հնչեցված տվյալների համաձայն, նախագծի իրագործումը կարող Է տեւել 10-15 տարի եւ կնստի մոտավորապես 10 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular