ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


600-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

600-ից ավելի միգրանտների են փրկել Լիբիայի ափերի մոտ: Այդ մասին հայտարարել Է Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, հերքելով այն հաղորդագրությունները, թե իտալական նավը նրանց մի մասին հետ Է բերել Լիբիա, փոխանակ նրանց եվրոպական որեւԷ նավահանգիստ հասցնելու, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Լիբիական առափնյա պահպանությունը վերջին ժամերին փրկել եւ ցամաք Է հասցրել 611 միգրանտների»,-գրել Է նա իր Twitter-ում: Ավելի վաղ «Ազատներ եւ հավասարներ» փոքր կուսակցությունից իտալական խորհրդարանի պատգամավոր Նիկոլա Ֆրատոյանին հայտարարել Էր, որ իտալական դրոշի ներքո նավը, որն աշխատում Էր նավթահարթակի մոտ, Միջերկրական ծովում փրկել Է 108 միգրանտների եւ, խախտելով միջազգային իրավունքը, նրանց հետ Է բերել Լիբիա: Այսպիսով՝ խոսքն իբր առաջին նմանօրինակ դեպքի մասին Է, երբ եվրոպական նավը փրկվածներին վերադարձրել Է մեկնման երկիր: Սալվինին հերքել Է այդ պնդումները, հայտարարելով, որ իտալական կողմն այդ գործողություններից ոչ մեկին չի մասնակցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular