ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարգազանց չհամարվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քիչ առաջ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը փակ նիստում քննարկել է ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի դեմ ներակայացված դիմումի քննությունը:

Նիստից հետո էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, թե ինչ են քննարկել և ինչ որոշում են ընդունել հանձնաժողովի անդամները: «Օգտատեր Գայանե Շահինյանը բավականին կոշտ մտքեր էր արտահայտել, որին արձագանքել էր պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ փորձելով սաստել նրա մտքերի ընթացքը: Մեզ դիմել էր Սաքունցը՝ գտնելով, որ պատգամավորի վարքը հակասում է Ազգային ժողովի կանոնակարգի 6.1 հոդվածի 2 կետրի պահանջներին, այն է՝ հարգել օրենքը և պահպանել էթիկայի կանոնները և առաջարկում էր քննարկել հարցը»,- բացատրեց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովն արձանագրել է, որ երկխոսությունը տեղի է ունեցել սոցիալական ցանցում, որտեղ ձևավորվում են բացարձակապես միջանձնային հարաբերություններ: «Մենք նույնիսկ խոհրդրատվություն ենք արել փաստաբանների հետ պարզելու համար, թե որ դեպքում «աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը կարող են դիտվել որպես սպառնալիք: Փաստաբանները հիմնականում փաստում են հետևյալը: Հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը՝ նրա խոսքերը չեն կարող դիտարկել որպես սպառնալիք, այլ դրանք պարզապես սաստելու փորձ են»,- ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ ըստ իրենց՝ Պետրոսյանի արտահայտություններն եղել են համացանցում նման մոտեցումները խրատելու փորձ:
«Նրա արտահայտությունները չեն հակասում օրենքին, էթիկայի կանոներին, հետևաբար վարույթը կարճում ենք և որևէ որոշում չենք կայացնում»,- տեղեկացրեց հանարապետական նախագահը՝ հավելելով, որ նման որոշումը կայացվել է 4 կողմ և մեկ ձեռպահ ձայների հարաբերությամբ: Ձեռնպահ քվեարկողն էլ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն է:

Ուշագրավ է, որ փետրվարի 1-ին, երբ այդ հարցը վարույթ ընդունվեց, ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էր, ով տեղեկացրել էր, որ վարույթն ընդունվել է միաձայն, իսկ այսօր երբ նախագահի պաշտոնը ստանձնել է ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը, հանկարծ պարզվեց, որ բոլորը որոշել են մտափոխվել և դեմ քվեարկել վարույթ ընդունելուն և կարճել այն, թեպետ՝ հանձնաժողովն այսօր պետք է որոշում կայացներ:

Իսկ թե ինչպես Հարությունյանը կարողացել է բոլոր հանձնաժողովականներին համոզել նման որոշում կայացնելու հարցում, կմնա կուլիսներում: Սակայն պետք է նշել, որ Շուշան Պետրոսյանի վարքի վերաբերյալ հստակ մոտեցում ուներ էթիկայի նախկին հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը, ով բազմիս հայտարարել է, որ պետական պաշտոնյան իրավունք չունի նման կերպ խոսել, սակայն պարզվում է, որ Խոսրով Հարությունյանը նրան էլ է համոզել և Բաբայանը նույնպես կողմ է քվեարկել հարցը կարելուն: Վերինս նիստից հետո արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների հարցական հայացքներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular