ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողը բախումից առաջ հանում է բեյջը՝ վերածվելով ցուցարարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Լրագրողական գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը անկողմնակալությությունն է, մասնավորապես կոնֆլիկտային իրավիճակներում՝ բանավեճերի, վեճերի, զանգվածային միջոցառումների, բախումների, առավել ևս՝ զանգվածային անկարգությունների ժամանակ, ինչը թույլ է տալիս անաչառ ու լիարժեք լրատվություն ապահովել հանրության համար:

Ինչպե՞ս է պահպանվում այդ հիմնարար սկզբունքը ժամանակակից հայ լրագրության մեջ:

Այս երիտասարդը ilur.am-ի թղթակից Ռաֆայել Աֆրիկյանն է, որը անաչառ ու լիարժեք լրատվություն ապահովելու փոխարեն զանգվածային անկարգության մասնակիցների թվում գրոհում է ոստիկանական շղթան Խորենացի փողոցում: Մեղմ ասած՝ լրագրողի պրոֆեսիոնալ պահվածք չէ: Չնայած լրագրողական մի ատրիբուտ, համենայնդեպս, պահպանում է՝ վկայական-բեյջը: Պահպանում է առժամանակ: Բուն բախումից առաջ հանում է բեյջը՝ վերածվելով լիարժեք ցուցարարի: Իսկ հետո, երբ գա պատասխանատվության պահը, դարձյալ «բեյջավորվելու» է, որպեսզի բղավի իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի իրավունքների մասին:

Ի դեպ, այդ իրավունքների պաշտպանությամբ Ռաֆայել Աֆրիկյանը բազմիցս հանդես է եկել ոչ միայն հայրենական մեդիա-դաշտում, այլև միջազգային ատյաններում, ինչի հղումները ստորև ներկայացնում ենք:


http://www.aravot.am/2015/12/07/637092/

http://www.aravot.am/2015/12/06/636467/

http://w90.htmlww.ilur.am/news/view/517

Ինչ-ինչ շահերի սպասարկելու առումով գուցե և հնարամիտ թվան այսպիսի մետամորֆոզները, սակայն նման ճարպկությունները լրագրողի վարքականոնում ոչ մի կերպ չեն տեղավորովում:

Ներկայացվածի վերջնական գնահատականը թողնում ենք հանրությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular