ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը դադարեցրել է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել Է, որ օգոստոսի 2-ից երկիրը դադարեցնում Է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տարածած հայտարարության մեջ ասվում Է, որ այդ քայլը ձեռնարկվել Է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից:

«Որոշումն ընդունվել Է հրկիզիչ խառնուրդներով օդապարիկների միջոցով շարունակվող ահաբեկչության եւ սահմանում տեղի ունեցող բախումների կապակցությամբ»,- հայտարարել Է նախարարը:

ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում Է, որ Էներգակիրների մատկարարումների դադարեցումը կարող Է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս Է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular