ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն Ֆեյսբուքի ուղիղ եթերում․ բացառիկ տեսանյութ

ՎԻԴԵՈ

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում կինը Facebook-ի ուղիղ եթերում ցուցադրել է, թե ինչպես է մահանում իր ընկերը, որի վրա կրակել է ոստիկանը։ Ոստիկանը կրակել է Ֆիլանդո Կաստայլի վրա մի քանի անգամ։

Աղջիկը տեսանյութում ասում է, որ իր ընկերը ոստիկանին զգուշացրել է, որ իր գրպանից հանելու է դրամապանակը։ Բայց երբ ձեռքը տարել է գրպանը, որ հանի դրամապանակը, ոստիկանը կրակել է նրա վրա մի քանի անգամ։

Տեսանյութում երևում է ոստիկանի ձեռքը, ձեռքին ատրճանակ, որը նա ուղղել է վիրավորի վրա։ Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես ոստիկանը ասում. «Ես նրան ասում էի, որ ձեռքը չմտցնի գրպանը»։

Ռեյնոլդսը մեկնաբանում է այն ամենը, ինչ կատարվում է։ Մեքենայի ետևի նստարանին լալիս է նրանց երեխան։ Շուտով վիրավոր տղամարդը մահանում է հիվանդանոցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular