ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը և նրա թիմակիցները չեն դիմում պարզելու կեղծ դատաբժշկական եզրակացության հիմքերը

ՎԻԴԵՈ

Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե ինձ ժամանակին ասեին, որ այսօր հնարավոր է կեղծ դատաբժշկական փորձաքննության հիման վրա մարդ կալանավորել, ես չէի հավատա: Բայց այսօր ցավոք ունենք նման դեպք:

Մասնավորապես Էդուարդ Բաբայանին այսօր կալանավորված է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով: Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել էր, որ իբր կոտրվել էր նրա կողոսկրը և ծակվել էր թոքը:

Բայց ենթադրյալ դեպքից ընդամենը երկու օր հետո Հարությունովը ժամեր շարունակ սպասում էր դատարանի առջև՝ հարցաքննվելու ակնկալիքով, և առնվազն ներկա գտնվողներին նկատելի էր, որ եթե դրան նախորդած լիներ ծեծ՝ ծանր մարմնական վնասվածքներով, ապա գոնե նրա դեմքի վրա տեսանելի հետքեր կլինեին, էլ չեմ ասում ժամեր շարունակ դատարանի առջև ոտքի վրա սպասելու ֆիզիկական անկարողության մասին:

Այնուհետև, դրան հաջորդող օրերին բազմաթիվ լրագրողներ առիթ են ունեցել անմիջապես շփվելու ենթադրյալ տուժողի հետ, ինչի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր կան հրապարակված, ինչը ևս մեկ անգամ հերքում է տրված դատաբժշկական եզրակացությունը:

Ինձ այժմ մեկ հարց է հետաքրքրում, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը և նրա թիմակիցները չեն դիմում դատաբժիշկի ակնհայտ կեղծ եզարակացություն հիմքերը պարզելու համար՝ դրանից բխող իրավական հետևանքներով, երբ լիակատար առողջ մարդը, ով 2 օր անց խոսում է, շարժվում է, ոտքի վրա կանգնած ժամերով սպասում է, ներկայացվում է իբր կոտրված կողոսկր ու ծակված թոք ունեցող մարդ: Նման մարդը նույնիսկ հիվանդանոցից դուրս չէր կարող գալ, ինչի մասին է խոսքը, ուր մնաց թե օրեր անց անհանգիստ շարժումներով խոսեր լրագրողների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular