ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի հատուկ ծառայությունների ենթադրյալ գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում:

Այս մասին օգոստոսի 2-ին հաղորդել Է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հակահետախուզության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակությունը նաեւ պնդում Է, թե կինը, որի մասին խոսվում Է, մի քանի տարվա ընթացքում եղել Է նաեւ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակցուհի: Թերթը գրում Է, որ 2016 թվականին դեսպանության անվտանգության ծառայությունը կնոջը կասկածել Է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ կապերի մեջ, սակայն այդ մասին Վաշինգտոնին հայտնել Է սոսկ 2017 թվականի հունվարին: Ըստ որում Գաղտնի ծառայությունը որոշել Է լիամասշտաբ հետաքննություն չսկսել:

The Guardian-ի աղբյուրի տեղեկատվությամբ՝ աշխատակցուհուն պաշտոնից արձակել են միայն անցյալ ամռանն այն բանից հետո, երբ ՌԴ-ի արտգործնախարարությունը Կոնգրեսի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից հետո ԱՄՆ-ին պարտավորեցրեց կրճատել ՌԴ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը:

«Նա տվյալների ամենակարեւոր պահոց՝ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության պաշտոնական փոստային համակարգ մուտքի հնարավորություն ուներ: Մասնավորապես, նա ուներ նախկին եւ գործող նախագահների, փոխնախագահների եւ նրանց կանանց, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնի կարգացուցակին ծանոթանալու հնարավորություն»,- հայտարարել Է The Guardian-ի աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular