ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի առաքելությունը վարժանքներ Է սկսել Կոսովոյում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոսովոյում եւ Մետոքիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) Facebook-ի իր պաշտոնական Էջում հայտնել Է ինքնահռչակ հանրապետության տարածքում վարժանքներ անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«KFOR-ը Կոսովոյում զինավարժանքներ Է անցկացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձեւին համապատասխան՝ պատրաստականության եւ օպերատիվ ներուժի պահպանման նպատակով եւ խաղաղությունը, անվտանգությունը եւ տեղաշարժման ազատությունը երաշխավորելու համար»,- ասված Է առաքելության հաղորդագրության մեջ:

Կցված տեսագրություններում երեւում Է ՆԱՏՕ-ի արտաճանապարհային ավտովտոմեքենաների, զրահապատ փոխադրամեքենաների, թրթուրավոր եւ բեռնատար տեխնիկայի շարասյունը, որն ընթանում Է Կոսովոյի բնակավայրերով: Զինավարժանքների սկսվելու հետ գրեթե միաժամանակ Կոսովոյի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են ինքնահռչակ հանրապետության ոստիկանության բոլոր աշխատակիցներին «օպերատիվ գործունեության» համար արձակուրդից հետ կանչելու հրամանի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular