ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում պայթյուն Է որոտացել մզկիթում, կան տասնյակ զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 20 մարդ Է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հայտնել Է Ariana հեռուստաալիքը: Միջադեպը տեղի Է ունեցել Պակտիայի նահանգի Գարդեզ քաղաքում:

Pajhwok գործակալության տեղեկատվությամբ՝ առնվազն 40 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել: Գործակալությունը նշում Է, որ մզկիթի վրա գրոհել են երկու մահապարտ ահաբեկիչներ: Տեղի իշխանությունները հաստատել են պայթյունի փաստը: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular