ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պորտուգալիայի մի քանի շրջաններում գերազանցվել Է ջերմաստիճանային ռեկորդը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պորտուգալիայի կենտրոնական, հարավային եւ արեւելյան մասերի ութ շրջաններում գերազանցվել Է ջերմաստիճանային ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Պորտուգալիայի օդերեւութաբանական գործակալությունը:

Առավել բարձր ջերմաստիճանը, որը օգոստոսի 2-ին գրանցվել Է Պորտուգալիայում, կազմել Է ըստ Ցելսիուսի 45,2 աստիճան՝ Աբրանտիշ քաղաքի շրջանում, որը գտնվում Է Լիսաբոնից 150 կիլոմետր հեռավորությամբ: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ տապը Պորտուգալիայում կշարունակի սաստկանալ օգոստոսի 3-ին: Կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը կարող Է ըստ Ցելսիուսի 47 աստիճանի հասնել օգոստոսի 4-ին: Առաջիկա հանգստյան օրերին հատուկ պատրաստության ռեժիմում կգտնվեն հրշեջ եւ բժշկական ծառայությունները: Գործակալությունը նշում Է, որ նախորդ ջերամստիճանային ռեկորդը Պորտուգալիայի ամբողջ տարածքում գրանցվել Է 2003 թվականին, երբ երկրում օդը տաքացել Էր ըստ Ցելսիուսի մինչեւ 47,4 աստիճան:

Մինչդեռ իսպանական ԶԼՄ-ները հայտնել են այս շաբաթ Իսպանիայի հարավ-արեւելքում ջերմահարությունից երկու մարդու մահվան մասին: AP-ի տվյալներով՝ Իսպանիայում բարձր ջերմաստիճանների վտանգի մասին նախազգուշացումներ են տարածվել 50 նահանգներից 41-ի համար:

Սպասվում Է, որ երկրում օդը կտաքանա ըստ Ցելսիուսի մինչեւ 44 աստիճան:

Իսպանիայում մետեոդիտարկումների ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել Է անցած հուլիսին՝ ըստ Ցելսիուսի 46,9 աստիճան: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ օդային զանգվածները, որոնք անոմալ շոգ եղանակ են բերում, Եվրոպայի հարավ-արեւմուտք են շարժվում Աֆրիկայի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular