ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզպետի գործելաոճի պատճառը նրա սխալ պատկերացումն է մարզի կառավարման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անժելա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կատարած «սխրանքները» բավականին լայն տարածում են գտել թերթերում և էլէկտրոնային կայքերում։ Վերջինս գյուղապետերի հետ հանդիպումների ժամանակ «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից։ Այսպիսի տհաճ և ոչ աշխատանքային մթնոլորտ ստեղծելուց բացի, նա նաև սպառնալիքներով է հանդես գալիս, թե իբր բոլոր նրանց, ովքեր կբարձրաձայնեն այս ամենի մասին, դատախազության և ազգային անվտանգության միջոցով բանտ «կնստեցնի»։

Այս ամենին նույնիսկ զլմ-ներն են անդրադարձել, սակայն ըստ մարզի բնակիչներից հասած տեղեկությունների, որևէ դրական տեղաշարժ դեռ չի նկատվում, ինչն էլ հենց մտահոգիչ է, քանզի ինչքան երկար տևի նման անկարգ իրավիճակը, այնքան ավելիէ hասունանալու բնակիչների դժգոհությունը, որը մոտ ժամնանակներս կարող է ուղղակի պայթել և վերածվել իսկական բողոքի ալիքի ընդդեմ մարզպետի: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքը աղանդավորական կրոնական կազնակերպության անդամ է, ինչն էլ իր հերթին երևի իր հետքն է թողնում մարզպետի և համայնքապետերի հարաբերությունների վրա։

Ինչևէ, պետք է գիտակցել, որ նման մթնոլորտում աշխատել անհնար է և մարզպետին պետք է բացատրել, որ նման գործելաոճը վաղուց պատմության գիրկն է անցել։ Իսկ հիշեցման կարգով նաև նշել, որ գյուղապետի պաշտոնը ընտրովի է, և նրա հրաժարականը կարող են պահանջել միայն բնակիչները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular