ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայի բնակիչը վիճակախաղում 7,7 մլն դոլար է շահել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայում խաղարկվել է Lotto Max ազգային վիճակախաղի 10 մլն կանադական դոլար չափով (7,7 մլն դոլար) ջեքփոթը: Այս մասին հայտնել են վիճակախաղն անցկացնող OLG ընկերության ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Դուրս եկած թվերն էին՝ 9, 11, 23, 33, 35, 36 եւ 42: Բոնուսն է 6 թիվը»,- հստակեցրել են կազմակերպիչները: Այս պահին հայտնի է, որ խաղարկության շահողն է մեկ մարդ: Շահող տոմսը վաճառվել է Օնտարիո նահանգում, սակայն առայժմ առավել ճշգրիտ տեղեկատվություն չկա: Կանադական ազգային վիճակախաղի կանոնների համաձայն՝ մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել շահած տոմսը, իսկ շահողի անունը պետք է դառնա հանրության սեփականությունը:

2018 թվականին Կանադայում խաղարկվել է Lotto Max-ի եւ մյուս տարածված վիճակախաղ «49-ից 6»-ի արդեն տասից ավելի խոշոր ջեքփոթ: Շահումների գումարը կազմել է 9,8 մլն կանադական դոլարից (7,6 մլն դոլար) մինչեւ 60 մլն կանադական դոլար (մոտ 46 մլն դոլար): Այսպես՝ անցած հանգստյան օրերին միանգամից 5 կանադացիներ այս վիճակախաղերում շահել են 40 մլն կանադական դոլար (30 մլն դոլար):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular