ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականներն անվանել են ավելի առույգացնող ըմպելիքները, քան սուրճն է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Շատերն իրենց առավոտը չեն պատկերացնում առանց սուրճի։ Սակայն, այն ունի բազում հակացուցումներ եւ տարվել դրանով չարժի, գրում է Vista-ն։

Սուրճը համարվում է լավագույն էներգետիկ ըմպելիքը, սակայն կոֆեինը, հատկապես, եթե չարաշահում ենք, միայն վնասում է օրգանիզմին, ավելին՝ կան ավելի թարմացնող ընպելիքներ։ Գիտնականները խորհուրդ են տալիս խմել կոճապղպեղի թեյ։ Այս ըմպելիքը ամրացնում է իմունային համակարգը, բարելավում է աշխատունակությունն ու արյան շրջանառությունը։ Իզուր չէ, որ մասնագետներն այն անվանում են նիհարելու օգնական, քանի որ այն լավացնում է նյութափոխանակությունը։ Ստամոքսի եւս մեկ օգնական է մեղրով ու լիմոնով տաք ջուրը։ Ըմպելիքն օգնում է լավացնել նյութափոխանակությունը, ամրացնել իմունիտետը։ Կակաոյով տարվել պետք չէ, եթե ծրագրում եք մի քանի ավելորդ կիլոգրամներ կորցնել։ Սակայն կակաոյի մեկ բաժակն առավոտյան կպարգեւի էներգիայի կուտակում եւ երկարատեւ հագեցվածություն։ Նռան հյութը հարուստ է վիտամիններով, ինչպես՝ մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր եւ այլն: Իր հատկությունների շնորհիվ այն բարելավում է աշխատունակությունը, դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի վրա:

Ժասմինով թեյը ոչ միայն սուրճի նախատիպն է, այլ նաեւ օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Եղերդակը հաճախ փոխարինում է սուրճին այն մարդկանց համար, որոնք կոֆեինի նկատմամբ «անհանդուրժող» են։ Ըմպելիքի մեկ բաժակը էներգիայի ամբողջ պաշար է տալիս ամբողջ օրվա համար։ Այն լավ է ազդում նյարդային համակարգի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular