ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում հինգ մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երկշարժիչ ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում, զոհվել Է հինգ մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է KGO TV հեռուստաալիքը: Միջադեպը դեղի Է ունեցել օգոստոսի 5-ի ցերեկը Սանտա Անա քաղաքում:

Cassna 414 ինքնաթիռն ընկել Է առեւտրական կենտրոնի մերձակա կայանատեղիի վրա: Ինքնաթիռում գտնվողները, թվով հինգ մարդ, զոհվել են: Գետնի վրա գտնվողներից ոչ ոք չի տուժել, ինքնաթիռը դիպել Է մի ավտոմեքենայի, բայց դրա տերն այդ պահին առեւտրական կենտրոնում Էր:

Միջադեպի պատճառն առայժմ պարզված չԷ: ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը հայտնել Է, որ կործանումից քիչ առաջ օդաչուն հայտնել Էր արտակարգ վիճակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular