ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողների կողմից սպանված խորթ աղջկա մարմինն այրել են մի ամբողջ օր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանցի խուզարկուները երրորդ օրն է` փնտրում են 6-ամյա Նիկա Չեռնիկովայի մնացորդները, որի սպանության կասկածով օգոստոսի 10-ին ձերբակալվել են խորթ ծնողները եւ տատիկը:

Հարցաքննություններից մեկի ընթացքում հայրը խոստովանել է, որ սպանել է աղջկան` իր արարքը բացատրելով հանկարծակի առաջացած տհաճ վերաբերմունքով: Նրա ցուցմունքները հաստատել են կինը եւ զոքանչը:

Սպանված աղջկա տատիկը մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես են ազատվել երեխայի մարմնից. մոտ մեկ օր է պահանջվել մնացորդներն անդամահատելու, իսկ հետո այրելու համար: Դրանից հետո Ռոման եւ Տատյանա Չեռնիկովները մոխիրը ցրիվ են տվել քաղաքի ծայրամասում` չորս վայրում, հայտնում է Life https://life.ru/-ն:

Խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են դիակիզման ենթադրյալ վայրը` կենսաբանական հետքերով եւ այրման միջոցով: Բացի այդ, տնից ինչպես զոհված աղջկա, այնպես էլ ծնողների որոշ իրեր են առգրավվել լրացուցիչ փորձաքննությունների իրականացման համար:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկովյան մարզում 6-ամյա Վերոնիկայի սպանության կասկածով ձերբակալվել են նրա խորթ ծնողները եւ տատիկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular