ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեյցարիայում վախճանվել Է աշխարհի ամենատիտղոսավոր շեֆ-խոհարարը՝ Ժոել Ռոբյուշոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 6-ին Ժնեւում վախճանվել Է աշխարհի ամենանշանավոր շեֆ-խոհարարներից մեկը՝ ֆրանսիացի Ժոել Ռոբյուշոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտել են շվեյցարական ԶԼՄ-ները: Նա հեռացել Է կյանքի 74-րդ տարում: Նշվում Է, որ երկար ժամանակ Ռոբյուշոնը պայքարում Էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:

Ռոբյուշոնը համարվում Էր ֆրանսիական բարձր խոհանոցի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը եւ ամենատիտղոսավոր շեֆ-խոհարարը աշխարհում՝ Միշլենի 24 աստղերով: 1989 թվականին նա հյուրանոցների եւ ռեստորանների Gault Millau ուղեցույցի վարկածով ճանաչվել «Դարի շեֆ-խոհարար»: Իր աշխատանքի տարիներին նա մի քանի գիրք Է գրել, որոնց մեծամասնությունը նվիրված Է ֆրանսիական խոհանոցին: Նա նաեւ նկարահանվել Է Ֆրանսիայի խոհարարական հեռուստաշոուներիում:

«Դարի շեֆ-խոհարարը» ծնվել Է 1945 թվականին Պուատիե ֆրանսիական քաղաքում: 15 տարեկանից սկսել Է աշխատել խոհարարական ոլորտում, սկզբում զբաղվել Է հրուշակեղենի արտադրությամբ: 29 տարեկանում դարձել Է Փարիզի Concorde La Fayette հայտնի ռեստորանի շեֆ-խոհարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular