ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը վերականգնեց սահմանափակիչ միջոցներն Իրանի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները վերականգնել Է սահմանափակիչ միջոցներն Իրանի դեմ այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Իրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու մասին, որը հայտնի Է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ): Ամերիկյան վարչակազմում ավելի վաղ հայտարարել Էին, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կվերսկսվեն օգոստոսի 7-ին ամառային արեւելյան ժամանակով ժամը 00:01-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման հարցերով տնօրեն Բրայան Հուքը, այդ պատժամիջոցները ներկայացնում են սահմանափակիչ միջոցների առաջին բլոկը եւ կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին:

Ինչպես նշում են արեւմտյան ԶԼՄ-ները, Վաշինգտոնի նպատակն Է՝ Թեհրանին կտրել արժութային եւ հիմնական հումքային շուկաներից, որպեսզի կանգնեցնեն Իրանի քաղաքական ու ռազմական ազդեցության աճը Մերձավոր Արեւելքում: Ընդ որում սահմանափակիչ միջոցները վերաբերում են ինչպես բուն իրանական ընկերություններին, այնպես Էլ օտարերկրյա այն ֆիրմաներին, որոնք բիզնես են վարում Թեհրանի հետ: Ֆիզիկական այն անձինք ու ընկերությունները, որոնք աշխատում են պատժամիջոցների գործողության ներքո գտնվող ճյուղերում, իրենց տրամադրության տակ 90 օր ունեին իրենց գործունեությունը դադարեցնելու համար:

Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի մինչեւ նոյեմբերի 4-ը: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին: Ավելի վաղ Գերմանիայի Առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորման (DIHK) փորձագետ Ֆոլքեր Թրայերը հայտնել Է, որ Գերմանիայի ընկերություններն աստիճանաբար կրճատում են մատակարարումներն Իրանին եւ այս շուկայից հեռանում են այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերսկսման պատճառով: DIHK-ի տվյալներով՝ Գերմանիայից Իրան արտահանումը 2018 թվականի հունվար-մայիսին կրճատվել Է 4 տոկոսով այն դեպքում, երբ 2017 թվականին ընդհանուր առմամբ դիտվել Է 16 տոկոսի աճ:

Բացասական միտումը պահպանվում Է նաեւ ներկայում: «Նույնիսկ այն ֆիրմաները, որոնք ուղղակիորեն չեն տուժել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, օրինակ՝ բժշկական սպասարկման ոլորտում աշխատողները, կամ բիզնես չեն վարում Միացյալ Նահանգների տարածքում, ներկայում չեն կարող բանկ գտնել, որը կապահովեր Իրանում գործարքների կատարումը»,-նշել Է Թրայերը: Նրա խոսքով՝ եթե առաջիկայում լուծում չգտնվի, կարելի Է սպասել, որ գերմանական ընկերությունները լիովին կդադարեցնեն արտահանումը Իրան եւ վերջնականապես կհեռանան այս երկրից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular