ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիոյի բժշկական համալսարանը ներողություն Է խնդրել դիմորդների միավորների հետ կապված մեքենայությունների համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տոկիոյի բժշկական համալսարանի ղեկավարությունը օգոստոսի 7-ին ներողություն Է խնդրել ընդունելության քննությունների ժամանակ իրենց դիմորդների գնահատականների հետ կապված մեքենայությունների՝ աղջիկների միավորներն իջեցնելու եւ դրամական փոխհատուցման դիմաց առանձին դիմորդների միավորները բարձրացնելու համար:

Բժշկական բուհի ղեկավարության ներողությունը հնչել Է համալսարանի գործունեության ստուգման արդյունքների հրապարակման ֆոնին, որն անցկացվել Է անկախ փաստաբանների խմբի կողմից: «Անկեղծորեն ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ մենք թույլ ենք տվել նման անարդարություն եւ չարաշահել մեր հասարակության վստահությունը»,-հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել Է Տոկիոյի բժշկական համալսարանի կառավարող տնօրեն Տեցուո Յուկիոկան՝ խորը գլուխ տալով:

Նրա խոսքով՝ համալսարանն անցկացնում Է լայնընդգրկուն ներքին ստուգում՝ ուղղված այն բանին, որ խտրական պրակտիկաներն այլեւս երբեք չկրկնվեն: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները քննադատել են Տոկիոյի բժշկական համալսարանը, որը, ինչպես հաղորդել Է The Yomiuri Shimbun թերթը, մի քանի տարի շարունակ իջեցրել Է աղջիկների միավորները ընդունելության քննությունների ժամանակ, որպեսզի արական սեռի ավելի շատ ուսանողներ ընդունի: Հրատարակության տվյալներով՝ նման պրակտիկան Տոկիոյի բժշկական համալսարանի ֆակուլտետներից առնվազն մեկում կիրառվել Է մոտավորապես 2011 թվականից: Մի քանի տարի այստեղ ընդունվող աղջիկների գնահատականներն իջեցրել են միանգամից 10 տոկոսով:

Արդյունքում՝ վերջին տարիներին այս ֆակուլտետում աղջիկները կազմում Էին սովորողների մեկ երրորդից ոչ ավելին: Ընդ որում՝ իրադրությունը սրվել Է 2018 թվականին, երբ պարզվել Է, որ գարնանն ընդունվածների թվում 140-ն արական սեռի ներկայացուցիչներ են եւ ընդամենը 30-ը՝ աղջիկ: Համալսարանի՝ անունը չնշած ներկայացուցիչը NHK հեռուստաալիքի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել Է, որ բուհի նման քաղաքականությունը կապված Է այն բանի հետ, որ կանայք հաճախ են բժշկի կարիերան ընդհատում այն պատճառով, որ ամուսնանում են եւ երեխաներ ունենում: Արդյունքում՝ համալսարանական խոշոր հիվանդանոցը, որը գտնվում Է Սինձյուկույի շրջանում, կարող Է կադրերի անսպասելի պակաս ունենալ, ինչը հնարավոր չի լինի լրացնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular