Samsung-ը 160 մլրդ դոլար է ներդնում գիտահետազոտական մշակումներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷլեկտրոնիկայի հարավկորեական արտադրող Samsung Electronics-ը հայտարարել Է առաջիկա երեք տարվա ընթացքում գիտահետազոտական մշակումներում 180 տրլն կորեական վոն (160 մլրդ դոլար) ներդնելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընկերության հաղորդագրության մեջ ասված Է, որ նա ներդրումների չափն ավելացնում Է Հարավային Կորեայի տնտեսությանն աջակցելու եւ ընկերության համար աճի նոր աղբյուրներ գտնելու նպատակով: Մոտավորապես 130 տրլն վոն կամ նշված գումարի 70 տոկոսը ներդրվելու Է բնակարանային շուկայում ընկերության գործառնություններում:
Samsung-ի կանխատեսումների համաձայն՝ մատնանշված ներդրումները կբերեն երկրում 700 հազար աշխատեղերի ստեղծման: Ընկերությունը մտադիր Է երեք տարվա ընթացքում իր գլոբալ հաստիքակազմն ավելացնել 40 հազար մարդով:
Վերջին երեք տարում աշխատակիցների թիվն աճել Է 25 հազարով: Samsung-ի ներդրումների Էական մասը (մոտավորապես 25 տրլն վոն) բաժին կընկնի հեռանկարային այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, հինգերորդ սերնդի ցանցերը եւ կենսատեխնոլոգիաները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: