ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն Է որոտացել Իրանի Ազգային օլիմպիական ակադեմիայի շենքում, կան զոհեր. IRNA

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պայթյուն Է որոտացել Իրանի մայրաքաղաքի «Էնգելաբ» մարզական համալիրում, ինչի հետեւանքով զոհվել Է երեք բանվոր, որոնք գտնվում Էին կաթսայանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով փրկարար ծառայությանը:

Միջադեպը տեղի Է ունեցել Սեուլ փողոցում Իրանի Ազգային օլիմպիական ակադեմիայի շենքում: Նշվում Է, որ պայթյունի հետեւանքով փլուզում եւ հրդեհ չի եղել: Պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular