ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում բնակչության միայն 19 տոկոսն Է օգտվում Համացանցից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Հնդկաստանի 1,3 մլրդ բնակիչների շրջանում 15-ից մինչեւ 65 տարեկանների միայն 19 տոկոսն Է հանդիսանում Համացանցի օգտատեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են LIRNEasia լրատվական կենտրոնի զեկույցի տվյալները, որը պատրաստվել Է Հնդկաստանի շարժական օպերատորների ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

«Ինտերնետի մասին իրազեկվածության անբավարարությունը լուրջ խնդիր Է Հնդկաստանում, որտեղ 15-ից մինչեւ 65 տարեկան բնակիչների միայն 35 տոկոսը գիտե, թե ինչ Է ինտերնետը: Այն քաղաքացիների բաժինը, որոնք օգտվում են համաշխարհային սարդոստայնից, դրանից Էլ փոքր Է՝ ընդամենը 19 տոկոս»,-ասված Է զեկույցում, որից օգոստոսի 7-ին քաղվածքներ Է բերում NDTV հեռուստաալիքը: Մեկնաբանելով զեկույցում ներկայացված եզրակացությունները՝ LIRNEasia-ի ղեկավար Հելանի Գալփայան հայտարարել Է, որ նման վիճակագրությունն «աննշան» Է համարում Հնդկաստանի համար:

«Պարադոքսն այն Է, որ Հնդկաստանը ամենահասանելի շուկաներից մեկն Է աշխարհում (ինտերնետ-ծառայություններ տրամադրելու համար)»,- հեռուստաալիքը մեջբերում Է Գալփայայի խոսքը: Հետազոտության մեջ նաեւ ասվում Է, որ Հնդկաստանում 15-65 տարեկան ինտերնետ-օգտատերերի մոտավորապես 27 տոկոսն իր թրաֆիքն անցկացնում Է առավելապես սոցիալական ցանցերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular