ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում 6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հայտնել Է Եվրոպական-միջրկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 319 հազար բնակիչ ունեցող Մատարամ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 12 կմ խորության վրա Էր: 
Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Երկրաշարժի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է ավելի քան 380 մարդ, վիրավորների թիվն անցնում Է հազարից: Մոտավորապես 270 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Առավել տուժած Է համարվում կղզու հյուսիսային մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular