ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջուկային զինաթափման գործընթացի դանդաղում Է արձանագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աշխարհում միջուկային զինաթափման գործընթացը դանդաղել Է, ցայժմ մոլորակի վրա պահպանվում Է միջուկային պատերազմի վախը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

«Ցավոք Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծումներից 73 տարի անց միջուկային պատերազմի վախը շարունակում Է մնալ: Միջուկային տերությունները մեծ գումարներ են ծախսում զինանոցների արդիականացման համար: 2017 թվականին ավելի քան 1,7 տրլն դոլար Է ծախսվել սպառազինության ու բանակի վրա, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է դարձել սառը պատերազմի ժամանակաշրջանից ի վեր: Դա մոտավորապես 80 անգամ ավելի Է, քան պահաանջվում Է գլոբալ մասշտաբով հումանիտար օգնության համար»,-ասել Է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել Է, որ «միջուկային զենքի լիակատար վերացումը առաջվա պես ՄԱԿ-ի ամենակարեւոր գերակայությունն Է զինաթափման ոլորտում»: «Այստեղ Նագասակիում ես կոչ եմ անում բոլոր երկրներին՝ իրենց ավանդը ներդնել միջուկային զինաթափման գործընթացում եւ նկատելի առաջընթաց ցուցաբերել այդ հարցում»,-ասել Է Գուտերիշը: Նա դարձել Է ՄԱԿ-ի առաջին գործող գլխավոր քարտուղարը, որը ներկա Է գտնվել Նագասակիի հիշատակի արարողությանը:

Օգոստոսի 9-ին Նագասակիում տեղի Է ունեցել ամերիկյան ատոմային ռրմբակոծման զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որն իրականացվել Է 1945 թվականի օգոստոսի 9-ին: Քաղաքի վարչակազմի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում հիշատակի գրքերում ներառվել Է մահացած «հիբակուսյաների»՝ ատոմային ռմբակոծումը վերապրած մարդկանց եւս 3,5 հազար անուն, իսկ դրա զոհերի ընդհանուր թիվը հասել Է 179 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular