ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Airbus-ի անօդաչուն նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել՝ օդում անցկացնելով գրեթե 26 օր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Airbus Defense & Space ընկերության Zephyr անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կատարելագործված տարբերակի առաջին փորձնական թռիչքը նշանավորվել Է անվայրԷջք թռիչքի տեւողության նոր համաշխարհային ռեկորդով: Ընկերության կայքում օգոստոսի 8-ին հրապարակված մամուլի տեղեկագրի համաձայն, ԱԹՍ-ն օդում անցկացրել Է 26 օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա աշխարհում ամենաերկարատեւ թռիչքն Է,-ասված Է Airbus-ի մամուլի տեղեկագրում:- Zephyr S-ի այս թռիչքի ժամանակ հաստատվեցին համակարգի հնարավորությունները, ինչպես նաեւ կատարվեցին առաջադրված բոլոր ինժեներային խնդիրները»:

Նշվում Է, որ փորձարկումներն անցկացվել են Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, որը պլանավորում Է այդ մշակմամբ առաջինը համալրել իր սպառազինությունը: Սարքի մյուս թռիչքը ծրագրված Է մինչեւ այս տարվա վերջն իրականացնել Ավստրալիայի արեւմուտքում գտնվող Դինդհեմ թռիչքադաշտից:

Խարքն ստեղծողների պնդմամբ, անօդաչուն կարող Է կիրառություն գտնել ամենատարբեր ոլորտներում՝ ռազմական հետախուզությունից մինչեւ բնական եւ տեխնածին աղետների շրջանների, ինչպես նաեւ Երկրի մթնոլորտի դիտարկումներ: Բացի այդ, սարքը կարող Է արբանյակային կապ ապահովել այն տարածքներում, որտեղ դա բացակայում Է:

Zephyr-ի թեւերի բացվածքը հասնում Է 25 մետրի, իսկ նրա քաշը կազմում Է ընդամենը 75 կիլոգրամ: Դրա հետ մեկտեղ, մշակողների հավաստիացմամբ, այն կարող Է իր վրա կրել սեփական քաշը հինգ անգամ գերացանող բեռ: Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում Է ավելի քան 21 հազար մետր: Ընդ որում, ինչպես հուլիսին հայտարարել Է այս անօդաչու սարքի վաճառքների համար պատասխանատու Նայջել Չանդլերը, ժամանակի ընթացքում անօդաչու սարքի թռիչքի տեւողությունը պլանավորվում Է հասցնել 100 օրվա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular