ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում կա ազգությամբ հայ 60 «օրենքով գող», որոնցից ոչ մեկը Հայաստանում չի ապրում. Քրեագետը պարզաբանում է, թե ինչու

ՎԻԴԵՈ

Աշխարհում կա ազգությամբ հայ 60 «օրենքով գող», որոնցից ոչ մեկը Հայաստանում չի ապրում, և այստեղ գալու իմաստ բացարձակապես չկա: Այս համոզմանն է քրեագետ Սերգեյ Գալոյանը, ում խոսքերով` բոլոր ժամանակներում էլ հայ «օրենքով գողերը» կարևոր առիթներով Հայաստան ժամանել են, սակայն հիմա այստեղ գալու պատճառ չկա: «Հայաստան գան, ի՞նչ գողանան: Արդեն սաղ գողացել են, էստեղ էլ գողանալու բան չկա: Ինչ որ պետք է, գողացողն արդեն գողացել է»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց քրեագետը: Վերջինիս փոխանցմամբ` քրեական աշխարհի ներկայացուցիչներ Հայաստան մշտապես այցելել են: Նրանց թվում են եղել Դեդ Հասանը, Յապոնչիկը, Սալոնիկը, Նուռիկը, ով այստեղ էր գալիս հիմնականում Սֆո Ռաֆի հետ. ներկայումս «օրենքով գողերն» այստեղ են այցելում միայն հատուկ դեպքերում: «Սվո Ռաֆը գալիս էր Հայաստան ու բոլորի հետ նստում, խոսում՝ սկսած առաջին դեմքից: Այդ հանդիպումները սովորաբար կայանում էին այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չէր կասկածի, օրինակ՝ որևէ տեխնիկումում: Պետք չէր, որ երևար՝ հանրապետության առաջին դեմքերը նստած են «օրենքով գողերի» հետ»,- ասաց քրեագետը` ևս մեկ անգամ հորդորելով լուրջ վերաբերվել քրեական աշխարհին, իսկ ինչ-որ մարդասպանների, հանցագործների քրեական հեղինակություն կամ «օրենքով գող» ասելը ծիծաղելի և անընդունելի է: «Հիմա ամեն պատի տակ յուրաքանչյուրիս կարող են դանակահարել, դա հո չի՞ նշանակում, որ «օրենքով գող» հայտնվեց: Նման մարդկանց մասին ես իմ գրքերում չեմ գրում: Նրանք շատ պստիկ են: Երրորդ մասի Մժոն, Սիսիանցի Բժոն գալիս ասում են, որ իրենք գող են: Հայաստանում վերջին մարդը, որ կար օրենքով գող, մահացավ անցյալ տարի, խոսքը՝ Խոյեցյանի մասին է՝ «Խոյ» մականունով»,- նշեց մեր բանախոսը: Անդրադառնալով հայտնի «բանդայի գործին»` Սերգեյ Գալոյանը նկատեց, որ թեև ինքը գրում է այդ թեմայով, սակայն նկատի ունի ոչ թե այս պահին ամբաստանյալի աթոռին հայտնվածներին, այլ բանդայի իրական անդամներին: «Ես գրում եմ բանդայի մասին, որը թալանել է այդքան տներ: Դա չի նշանակում, որ բանդան գոյություն չի ունեցել: Ունեցել է, պարզապես այս տղաների գլխին է ջարդվում, անձնական շահագրգռվածության պատճառով նրանք են այդ վիճակում: Ես իմ գրքով ապացուցում եմ, որ այս բանդա կոչվածը կա, բայց նրանք չեն մասնակիցները, ովքեր նշվում են»,- վստահաբար ասաց քրեագետ Ս. Գալոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular