ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Facebook-ում արգելել են 3D-տպիչներով զենքի ստեղծման գծագրերի զետեղումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Facebook սոցիալական ցանցն արգելել Է իր Էջերում զետեղել հրազենի գծագրեր, որը կարելի Է ստեղծել 3D-տպիչների միջոցով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ Վաշինգտոնի նահանգի դատարանը ԱՄՆ-ի Defense Distributed ընկերությանն արգելել Է Համացանցում զետեղել զենքի գծագրեր, որը կարելի Է պլաստմասսայից եւ այլ նյութերից պատրաստել 3D-տպիչի միջոցով: Ըստ որում, CNN-ի տվյալներով՝ այդպիսի սխեմաներ, չնայած արգելքին, այնուամենայնիվ կարելի Է գտնել մի շարք ինտերնետ-կայքերում: Օգոստոսի 9-ին Facebook-ը հայտարարել Է սոցցանցի Էջերում զետեղված ամբողջ համապատասխան կոնտենտի, այդ թվում՝ այն կողմնակի կայքերի հղումների հեռացման մասին, որտեղ գծագրեր են զետեղված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular