ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Samsung-ը ներկայացրել Է Galaxy Watch խելացի ժամացույցը

ՎԻԴԵՈ

Samsung հարավկորեական կորպորացիան օգոստոսի 9-ին ներկայացրել Է նոր Galaxy Watch խելացի ձեռքի ժամացույցը, որն անջրաթափանց Է եւ մի քանի օր անընդմեջ աշխատում Է առանց լիցքավորման: Այդ մասին Samsung-ի ղեկավարության ներկայացուցիչ Էլինա Վիվեսը հայտնել Է շնորհանդեսի ժամանակ, որի հեռարձակումը Նյու Յորքից իրականացվել Է ընկերության կայքում:

Նորույթին տրամադրվում Է նաեւ անլար լիցքավորում, որը նախատեսված Է երկու սարքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Galaxy Watch-ի օգտագործման համար պարտադիր չԷ ունենալ սմարթֆոն: Վազքի, սպորտով զբաղվելու կամ երկարատեւ զբոսանքների ժամանակ դրա ինքնավար շահագործումն ապահովելու համար Samsung-ը համաձայնագրեր Է ստորագրում աշխարհի 15 երկրներում բջջային կապի ավելի քան 30 օպերատորների հետ: Ժամացույցները հանդերձված են հավելվածներով, որոնք թույլ են տալիս հետեւել քնի որակին, աշխատանքային օրակարգին եւ նույնիսկ օգտվել անհատական Էլեկտրոնային մարզիչի ծառայություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular