ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը մեռած Է ձեւացել՝ փորձելով ազատվել կռվարար կնոջից, բայց բռնվել Է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոնդուրասից սերված 27-ամյա Դենի Գոնսալեզը փորձել Է նմանակել սեփական մահը, որպեսզի ազատվի կնոջից, որը համառորեն նրանից փող Էր պահանջում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը:

Գոնսալեզը, որն աշխատում Է ԱՄՆ-ում, Հոնդուրասում ապրող իր կնոջն ուղարկել Է լուսանկարներ, որտեղ նա պառկած Է՝ մեռած ձեւանալով: Նա քթի մեջ բամբակ Էր խրել եւ սպիտակ սրբիչով ծածկվել, որպեսզի իր ընտրյալը հավատա, որ ինքը գտնվում Է դիարանում: Բացի այդ, ամուսինն այդ լուսանկարների հետ միասին ուղարկել Է ծաղիկներով պատված դագաղի պատկեր:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ Գոնսալեզը մահացել Է «քաղցկեղից եւ ասթմայից»: ԱՄՆ տեղափոխվածի մահվան մասին լուրը հասել Է տեղական լրատվամիջոցներին, իսկ հետո՝ խաբեբայի ազգականներին: Նրա հարազատները նկատել են, որ լուսանկարներում «մահացածը» քթի տակ ծիծաղում Է, իսկ նրա գտնվելու վայրը բոլորովին նման չԷ դիարանի. նա պարզապես պառկած Էր մահճակալին: Լրագրողները գտել են Գոնսալեզին, եւ նա խոստովանել Է, որ այլեւս չԷր կարողանում տանել կնոջ պահանջները: Նրա խոսքով, կինն իրեն զանգահարում Էր ամեն շաբաթ եւ զայրալից պահանջում, որ ինքն ավելի շատ փող ուղարկի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular