ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել. քաղաքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ առաջիկայում տարածաշրջանում վտանգավոր եւ վատ զարգացումներ են սպասվում: Լրագրողների հետ զրույցում այսօր` օգոստոսի 12-ին, քաղաքագետը նշեց, որ ելնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից` կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել:

«Առաջիկայում տարածաշրջանում ավելի վատ զարգացումներ կլինեն, քանի որ Թուրքիան անկայունության փուլ է մտել, այնտեղ խժդժություններ են, հեղափոխության փորձ է կատարվում, սիրիական պատերազմը եւս շարունակվում է, վտանգներ կան Հորդանանում, Վրաստանում էլ հնարավոր է անկայունություն ստեղծվի, մեր տարածաշրջանը պայթյունավտանգ է եւ անկանխատեսելի իարվիճակ է ստեղծվել, որը Հայաստանի համար նույնպես վտանգավոր է»,-ասաց նա:

Քաղաքագետն անդրադառնալով Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպմանը` նշեց, որ քննարկման առաջնահերթ հարցը եղել է Ադրբեջանում ինքնաթիռաշինարարական ընկերության ստեղծումը, որը Հայաստանի համար իրական վտանգ է ներկայացնում. «Քննարկվել է նաեւ երկաթուղու գործարկման խնդիրը, որով Հայաստանի կարեւորությունը եւս մի անգամ երկրորդական է դառնում, իսկ ինքնաթիռաշինարարական ընկերության ստեղծումն էլ Հայաստանի համար ուղղակի վտանգ է. եթե Ադրբեջանն հիմա ունենա նոր սերնդի ինքնաթիռներ, Հայաստանի համար սարսափելի ու անկանխատեսելի հետեւանք կունենա դա»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular