ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիչ առաջ տված հարցազրույցում Պուտինը սենսացիոն հայտարարություն արեց Ղարաբաղում առաջիկայում սպասվող պատերազմի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Րոպեներ առաջ կայացած ՌԴ Անվտանգության խորհուրդը’ նախագահ Պուտինի գլխավորությամբ, մանրակրկիտ քննության առարկա է դարձրել Անդրկովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը’ ուշադրությունը կենտրոնացնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:Պետք է նշենք, որ, ի ուրախություն մեզ, ռուսները միակարծիք են եղել մեկ բանում, որ ապրիլյան վերջին իրադարձությունները եղել են հրահրված անմիջապես Թուրքիայի կողմից’ նպատակ ունենալով ներքաշել Ռուսաստանին հակամարտության մեջ ու բացել անդրկովկասյան ճակատ, ինչը նշանակում է, որռուսները շատ լավ գիտակցում են’ ով ով է և որ Ալիևն ընդամենն Էրդողանի խամաճիկն է Անդրկովկասում:

Բայց այս ողջ պատմության մեջ ամենահետաքրրականն այն է, որ Պուտինը, ըստ էության, չկարողանալով զսպել էմոցիաները, առավել նեղ շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան խիստ անհանգստացած է հայաստանյան իշխանությունների վերաբերմունքից’ հանդեպ սեփական երկրի:

Պուտինը Հայաստանի ներկայիս վիճակի բուն մեղավոր համարել է բարձրագույն իշխանությանը, որ ընկած նյութական բարիքների հետևից, փոխարենը ֆինանսական միջոցներ հայթայթելու’ զինելու համար հայկական բանակն, իր ողջ հույսը դրել է Մոսկվայի վրա ու ակնկալում է ռուսներից բաներ, որոնք, պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով, ներկայիս աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ. չի կարող հանդես գալ բացահայտ պրոհայկական դիրքերից, քանի որ այդ կերպ կարող է Բաքվին ստիպել’ ընկնելու Արևմուտքի գիրկն ու դառնալ մի նոր Վրաստան:

Այսպիսով՝ Պուտինը հասկացրել է, որԱնդրկովկասում խաղաղության գլխավոր գրավականը հայկական բանակի մարտունակությունն է, որը, սակայն, բացառապես պայմանավորված սուբյեկտիվ գործոններով, ներկայումս վտանգված է:

Անկախ այն բանից, թե ով ինչ կարծիք կարող է ունենալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, անկախ այն բանից, թե ով ինչ է մտածում Մոսկվայի վարած անդրկովկասյան քաղաքականության մասին, օբյեկտիվ լինելու համար պետք է խոստովանել’ դժվար է չհամաձայնել ՌԴ նախագահի հետ:

Տարված բացառապես անձնական ունեցվածք կուտակելու մոլուցքով’ շատերը մոռացել են այն մասին, որ Հայաստանի գոյության թիվ մեկ առհավատչյան հենց մենք ենք’ հայաստանցիներս, և որ դրսում ոչ մեկը չի պատրաստվում ավելորդ բեռ վերցնել իր վրա ու ի վնաս սեփական երկրի’ ձրիաբար ու անվերադարձ մեզ լավություն անել:

Նյութի աղբյուր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular