ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքը

ՖՈՏՈ

Ամառային տաք տրամադրության և ժպիտի մեծ չափաբաժին է փորձել հաղորդել իր նոր ֆոտաշարքում «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի, երիտասարդ  դերասանուհի  Հասմիկ Խոջյանը: Դերասանուհին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին, պատմել, որ այն չնախատեսված ֆոտոշարք է եղել և խոսել իր ոճային փոփոխությունների մասին:

 

Հասմիկը պատմեց, որ ֆոտոշարք ունենալու գաղափարը պատահական է ծնվել՝ Հաղթանակի զբոսայգում ընկերական հանդիպման ժամանակ: Լուսանկարներն արել է Լուսինե Թորոսյանը, որի հետ Հասմիկը համագործակցել է նաև իր նախորդ ֆոտոշարքերում:

 

«Նախապես չէինք ծրագրել ֆոտոշարք իրականացնել: Լուսանկարվելու գաղափարն ինձ մոտ տեղում ծագեց: Երբ զբոսնում էինք Լուսինեի և իմ համակուրսեցու հետ, Լուսինեն ասացի՝ ինձ այստեղ կնկարե՞ս: Միշտ ցանկացել էի այդ հատվածում լուսանկար ունենալ և այդպես խնդրանքս վերածվեց գեղեցիկ լուսանկարների:

 
 

Շուտով Լուսինեի հետ ևս մեկ ֆոտոշարք ենք ծրագրում իրականացնել»,-ասաց Հասմիկը:

 

 

 

Դերասանուհին ասաց, որ ֆոտոխցիկի առաջ հաճախ է հայտնվում և սիրում է պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ: Հասմիկի խոսքով, որպես կանոն թեմատիկան ինքն է մտածում և քննարկում լուսանկարչի հետ՝ փորձելով գաղափարը վերարտադրել լուսանկարներում: «Լուսանկարվել սիրում եմ, որովհետև լուսանկարներում կարելի է ֆիքսել այն գույները, որոնք մենք անընդհատ տեսնում ենք, բայց չենք ֆիքսում և դրանք կարելի է պահել ամբողջ կյանքի հիշողության համար: Ամենակարևորը՝ այդ հիշողությունները մեզ հետագայում լավ տրամադրություն փոխանցեն»:

 

Դերասանուհին առիթը բաց չի թողել գեղեցիկ լուսանկարներ ունենալ նաև Սևանում ընտանեկան հանգստի ժամանակ: Նոր լուսանկարներում ակնհայտ է Հասմիկի ոճային փոփոխությունը՝ կապված վարսերի հետ: Դերասանուհին ոչ միայն նոր կտրվածք է արել, այլև գունաներկել վարսերը: Հասմիկը նշեց, որ հեշտությամբ է հրաժարվել երկար վարսերից, իսկ փոփոխությունը պայմանավորված է եղել «Էլենի օրագիրը 2»-ում իր կերպարի հետ:

 

 

«Մի քանի տարի առաջ էլ շատ երկար ու գանգուր էին վարսերս, միանգամից կարճ, «կառե» սանրվածք արեցի: Ես վարսերի հետ կապված փոփոխություն անելու առումով ընդհանրապես որևէ խնդիր չունեմ: Եթե կերպարը պահանջում է և դրանից պետք է  շահի իմ խաղացած դերը, ուրեմն դա պետք է արվի»,-ասաց Հասմիկը:

 

Նա նշեց, որ իր կերպարը առանձնապես շատ փոփոխություններ չի կրել՝ պահպանելով հեռուստադիոտղների կողմից արդեն սիրված տեսակը. «Երկրորդ եթերաշրջանում ներկայացվում է արդեն մեր ուսանողական կյանքը: Իմ կերպարը առաջին եթերաշրջանի վերջում  իր կյանքում արդեն մեկ անգամ կտրուկ փոփոխություն ունեցել է: Շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց ոճային կտրուկ փոփոխություն չի սպասվում: Ամեն դեպքում իմ Մարիամիկը մնացել է նույն խելացի, սովորող աղջիկը :)»,-եզրափակեց դերասանուհին:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular