ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում են տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Գյումրու ավագանու նիստում Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում են տվել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին։

Այս մասին հայտնում է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Բարսեղյանը հայտնում է, որ առաջարկը Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանինն է էր, սակայն օրենքով այն օրակարգ էր մտցրել Սամվել Բալասանյանը։

Այդ կոչմանը նախկինում արժանացել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք Վիկտոր Համբարձումյանն է և Արտավազդ Փելեշյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գորիկ Հակոբյանը և Սերժիկ Սարգսյանը։

Հավելենք, որ Բարսեղյանը դեմ է քվեարկել նախաձեռնությանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular