ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Թուրքիան աղետի է տանում․New York Post

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-Թուրքիա ներկա դիմակայության ֆորմալ պատճառն ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործն է, որին թուրքերը ահաբեկչության կեղծ մեղադրանքով գերության մեջ են պահում։ Սակայն խնդրի արմատը ազգին մահվան տանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռականություն է, գրում է New York Post-ը։

Էրդողանը իշխանության եկավ՝ խոստանալով ազնիվ կառավարում եւ տնտեսական բարգավաճում, եւ կառավարման առաջին տարիներին մի քանի խոստումներ կատարեց: Սակայն նրա՝ առավելագույն իշխանության հասնելու կպչուն մտքերը, ինչպես նաեւ կոշտ տարաձայնությունները բոլոր հնարավոր հակառակորդների հետ ոչնչացնում են այդ ձեռքբերումները։

Բրանսոնը նույնիսկ Էրդողանի միակ գերին չէ, որի միջոցով վերջինս փորձում է ստիպել Վաշինգթոնին Թուրքիային հանձնել իր նախկին դաշնակից, քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, որն արդեն երկար տարիներ է ապրում է Փենսիլվանիայում վտարանդիության մեջ։ Էրդողանը Գյուլենին մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի մեջ։

Անհաջող պետական հեղաշրջումը Էրդողանին ճնշումների առիթ տվեց, կալանավորվեցին 50 000 մարդ եւ պետական ծառայությունից հեռացվեցին շուրջ 110 000 աշխատակիցներ Գյուլենի հետ ենթադրյալ կապի համար, ինչպես նաեւ լռեցվեցին Թուրքիայի ազատ լրատվամիջոցները։

Նույնիսկ Էրդողանի առաջարկած բարգավաճման ուղին փակուղու տեսք է ստացել․ Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 217 միլիարդ դոլարի: Ընթացիկ ճգնաժամից առաջ էլ ինֆլյացիան արագ աճում էր, վերջին ամիսներին լիրան կորցրել է իր արժեքի կեսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կապված Բրանսոնին հանձնելու Էրդողանի մերժման հետ, այս ամիս պատժամիջոցներ է սահմանել եւ սպառնում է լրացուցիչ միջոցներ մտցնել։ Էրդողանը պատասխանել է iPhone-ի եւ մյուս ամերիկյան էլեկտրատեխնիկայի բոյկոտով։

Արտակարգ դրության, որը նա մտցրեց հեղաշրջման փորձից հետո, եւ ընտրություններում հաղթանակի միջեւ ընկած ժամանակահատվածում Էրդողանը հասել է գրեթե ամբողջական իշխանության՝ չնայած այն հանգամանքին, որ նրա քաղաքականությունը խարխլում է տնտեսությունը։

Սովորական մարդիկ տառապում են եւ կտառապեն ավելի շատ, եթե նա մնա իշխանության: Սակայն Էրդողանին դա չի հետաքրքրվում:

Թուրքիան երկար ճանապարհ ունի տնտեսության ազատ անկման անցնելու համար այն ամենի նման, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, սակայն Էրդողանն արդեն այդ ուղղությամբ առաջին քայլերն է կատարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular