ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհայտ անձինք Անկարայում կրակ են բացել ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, տուժածներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Haberturk հեռուստաալիքը:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 5:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին): Սպիտակ գույնի մարդատար ավտոմեքենայից, որն ընթանում Էր Աթաթյուրքի ծառուղով, 4-5 կրակոց Է արձակվել դեսպանատան վրա: Գնդակները դիպել են դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանների տնակին:
Պատահարի վայր են ժամանել ոստիկանության կարգախմբեր, սկսվել Է հրաձիգների որոնումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular